00:00:00

Կստեղծվի աշխատանքային խումբ՝ երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար

17:41, 15 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը՝ երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար:

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու
նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի:

Աշխատանքային խմբի կազմը հետևյալն է․

Դավիթ Իվանյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Մնացական Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ

Էդգար Մկրտչյան – ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ալեքսեյ Նիկոլաևիչ Շիլո – ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ (համաձայնությամբ)

Արտակ Պապյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ

Վյաչեսլավ Ալֆրեդովիչ-Պավլովսկի – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Անտոն Սերգեևիչ Կոզլով – «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագոր
ծակցության դեպարտամենտի պետ (համաձայնությամբ)

Ալեքսեյ Վալերյեվիչ Մելնիկով – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր