00:00:00

13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած տղամարդը ձերբակալվել է

16:20, 15 հոկտեմբեր 2026 Իրավական

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է. «Սիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդուն

Հոկտեմբերի 14-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հավաստի տեղեկություն են ստացել, որ 44-ամյա տղամարդը պարբերաբար բռնության է ենթարկել իր 13-ամյա դստերը՝ այդ թվում սեռական բռնության։

44-ամյա տղամարդը հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր