00:00:00

Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել են

16:33, 05 հունիս 2018 Աշխարհ

Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը։ Հանդիպման օրակարգային հարցը եղել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը։ Թուրքիան երկար ժամանակ պահանջում է, որ քրդերը դուրս գան Մանբիչից։ Պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկիչներ: Թուրքիայի արտգործանախարարը հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Մանբիչից քրդական ուժերի դուրսբերման ճանապարհային քարտեզի շուրջ։ «Մեր նպատակն է Մանբիչը մաքրել ահաբեկիչներից։ Մանբիչի բնակիչները տուն են վերադառնալու։ Անվտանգությունն ապահովելու են թուրք և ամերիկացի զինվորները։ Ճանապարհային քարտեզի նպատակը Մանբիչի անվտանգությունը և կայունությունը ապահովելն է։ Գործընթացը կավարտվի մի քանի ամսից։ Մեր նախագահն այդ ճանապարհային քարտեզը հաստատել է։ Մանբիչից քրդերի դուրս գալու մասին խոստումը մեզ տրվել էր դեռևս Օբամայի իշխանության օրոք, բայց այդ խոստումը չէր կատարվել», - ասել է Չավուշօղլուն: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկայում թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն։ Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր