00:00:00

Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»

09:30, 15 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 28-ին ընդունել էր Վրաստանի կառավարության անդամներից մեկին՝ օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեին։

Վերջինս Ավանեսյանին է նվիրել Zarapkhana ապրանքանիշի դեկորատիվ հուշանվեր՝ ծառի տեսքով՝ պատրաստված արույրից, ոսկեպատ տարրերով, հիմքը՝ օբսիդիանից։ Նվերը, որի արժեքը 116 հազար դրամ է, ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Սեպտեմբերի 30-ին էլ Ավանեսյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին, որը նույնպես նրան նվեր է բերել՝ բնական մետաքսից պատրաստված գլխաշոր, որը, ըստ ԿԿՀ-ի, արժե 49 հազար 960 դրամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր