«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 09:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-17 փողոցները իրենց նրբանցքներով, Աղասու, Զ.Քանաքեռցու, Մ.Մելիքյան, Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան խճուղու,
Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: