00:00:00

ՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները

18:29, 14 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում ներկայացրել են զինված ուժերում դեպք-պատահարները ծնող պատճառները, նպաստող պայմանները և դրանց կանխարգելման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից

Մասնակիցներին ներկայացվել է զինված ուժերում ընթացող մի շարք բարեփոխումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։

 

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վիճակագրական տվյալների վերաբերյալ մամուլում հայտնվող խեղաթյուրված հրապարակումների և ինքնասպանության դեպքերի ոչ ճիշտ լուսաբանման հնարավոր հետևանքներին:

 

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացված քննարկումը, որին մասնակցում էին խնդիրներով շահագրգիռ պետական մարմինների, քաղհասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր, անցել է կառուցողական մթնոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր