00:00:00

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ

16:32, 14 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Հանա Ջալուլ Մուրոյի և Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Եվրոպական խորհրդարանի տարբեր հարթակներում ներգրավված պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ տեսակետներն է ներկայացրել վերոհիշյալ հարցերի վերաբերյալ, կարևորել Հայաստանում օրենքի գերակայության, քաղաքական ազատությունների լիարժեք իրացման երաշխավորման, ինչպես նաև իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՅ Դաշնակցության և եվրոպական սոցիալիստական տարբեր շրջանակների հետ առաջանցիկ կերպով զարգացող հարաբերություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել դրանց հետագա խորացման վերաբերյալ։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն, արդար և տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ նախապայմանների և գործողությունների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր