00:00:00

Արևմտյան երկրներն իրենց շուրջը երկաթե վարագույր են ստեղծել․ Վոլոդին

14:08, 14 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով՝ Արևմուտքի երկրները սահմանափակումների և պատժամիջոցների քաղաքականությամբ առաջին հերթին վնասում են սեփական տնտեսություններին։

«Այսօր արևմտյան երկրներն իրենց շուրջը երկաթե վարագույր են իջեցրել և այժմ իրենք են տուժում դրանից։ Տեսնում եք՝ պետությունների բազմաթիվ ղեկավարներ այս պատճառով քաղաքականապես մոռացության են մատնվել։ Նրանք պետք է փոխվեն, հակառակ դեպքում նրանց կփոխարինեն»,– լրագրողների հետ զրույցում ասել է Վոլոդինը։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թվով ռեկորդ են սահմանել՝ ներքաշվելով մի քաղաքականության մեջ, որը, Վոլոդինի գնահատմամբ, վնասում է նաև իրենց տնտեսություններին։

«Պետք է մտածել զարգացման մասին, ոչ թե զբաղվել պատժամիջոցներով»,– հավելել է Պետդումայի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր