ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ և 37-րդ հոդվածների հիման վրա։
Անտոնյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի հոկտեմբերից։ Վարչապետի որոշումը՝ ստորև․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Տաթև Անտոնյանին ազատել Վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-Ղ1-1) պաշտոնից»։