Հոկտեմբերի 4-ին Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցի կբերվի Սուրբ Մերկեռիոս Զորավարի մասունքը, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից․
«Սիրով և մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 4-ին՝ Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու օծման 7-րդ տարեդարձի առիթով, եկեղեցի կբերվի Սուրբ Մերկեռիոս Զորավարի մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:00-ին»։