Շնորհավորում եմ մեր սիրելի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«1990 թվականի օգոստոսի 23-ը դարձավ անկախացման գործընթացի առանցքային օրը։ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ հայտարարելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեն այդ գործընթացը վերածեց ժողովրդի արտահայտած պետական որոշման։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։
95,4 % մասնակցության պարագայում՝ ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ը քվեարկել է անկախության հռչակման օգտինք![]()
Անկախության օրը մեր ժողովրդի պատմական հիշողության, մեր ազատ ապրելու կամքի և մեր ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշն է։
Անկախությունն անսակարկելի արժեք է, որը ժառանգել ենք մեր հիմնադիր նախահայրերի և նահատակված հերոսների անկոտրում կամքով և հավատով»,-գրել է նա։