00:00:00

«Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը

18:00, 20 սեպտեմբեր 2026 Տեսանյութեր

«Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ գերբը։ Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ–տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։

Հիշեցնենք` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: Հուլիսի 31-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, ընկերության կառավարիչ-տնօրեն է նշանակվել Դավիթ Գևորգյանը։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր