00:00:00

Գերմանիան ներգաղթի երկիր է․ օտարերկրացիների նկատմամբ թշնամшնքը տեղ չունի մեր երկրում․ Մերց

23:24, 17 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Գերմանիան ներգաղթի երկիր է, և մենք մնում ենք ներգաղթի երկիր, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։

 

«Բայց մենք չենք ուզում, որ ներգաղթը մտնի սոցիալական ապահովագրության համակարգ. մենք ուզում ենք, որ ներգաղթը մտնի մեր աշխատաշուկա։ Մեզ Գերմանիայում անհրաժեշտ են մարդիկ, ովքեր արդեն անփոխարինելի են մեր աշխատաշուկայի համար։

Ոչ մի հիվանդանոց, ոչ մի ծերանոց, ոչ մի շինհրապարակ, ոչ մի ռեստորան, ոչ մի հյուրանոց՝ ոչինչ չէր կարողանա պատշաճ կերպով անել առանց տասնամյակներ շարունակ այստեղ ապրած, այստեղ աշխատած և գերմանական հասարակությանը ինտեգրված ներգաղթյալների։

Եվ մենք ուզում ենք, որ այս մարդիկ մնան մեզ հետ, տիկնայք և պարոնայք։ Ահա թե ինչու օտարերկրացիների նկատմամբ թշնամանքը տեղ չունի մեր երկրում»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր