00:00:00

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

21:14, 17 սեպտեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ֊CHP) Կարսի պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է հայ-թուրքական սահմանին գտնվող Աքյաքա շրջան։ Նա կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը և վերսկսել տարածաշրջանային առևտուրը, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ ընդդիմադիր գործչի՝ անցյալի հակամարտություններից հետո առաջնահերթություն պետք է տրվի տարածաշրջանի խաղաղությանը և բարօրությանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ շփումների միջոցով կարգավորման գործընթաց է իրականացվում և բանակցությունների ընթացքում քննարկվում են նաև սահմանային անցակետերի օգտագործման և տրանսպորտային կապերի վերաբերյալ հարցերը։

Ալփը, խոսելով Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի մասին, նշել է, որ ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացը վերածվի կայուն խաղաղության։

«Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի հետ խնդիրները վերածվեն երկարատև խաղաղության, վերաբացվի Հայաստանի հետ սահմանը և առևտուրը սկսվի այս երթուղով»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր