00:00:00

Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց

17:52, 17 սեպտեմբեր 2026 Իրավական

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց։

Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջել էր, որպեսզի Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով:

Գրիգորյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը դատարանին առաջարկել էր կիրառել ավելի մեղմ խափանման միջոցներ՝ նշելով, որ Գրիգորյանը կկարողանա վճարել մինչև հինգ միլիոն դրամ գրավ:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ձերբակալվել է օգոստոսի 13-ի վաղ առավոտյան։

Հակակոռուպցիոն դատարանը հայտնեց, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Գրիգորյանը նույն օրը 2 ամսով կալանավորվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր