00:00:00

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նորանշանակ օգնականին. նա 21 տարեկան չէ

02:30, 05 հունիս 2018

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանրությանն է ներկայացրել իր նորանշանակ օգնականին: «Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter): Նելլին ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։ 2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։ 13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ «Իմ Քայլը» նախաձեռնության ակտիվ անդամ է։ Նելլին 21 տարեկան չէ ? »,- գրել է Էդուարդ Աղաջանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր