Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»․ անդրադարձել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը:
Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:
Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները», - գրել է Աբրահամյանը։