00:00:00

Անհասկանալի է, թե ինչու է Բաքվի բшրբարոսական վարչախումբը հենց այս պահին ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը․ Վարդան Ոսկանյան

23:43, 16 սեպտեմբեր 2026 Բլոգ

«Խաղաղության հանդեպ խնամք» գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագայում իմաստազուրկ արտահայտությունը մի կողմ թողնելով, պետք է արձանագրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ վարչախմբի պարագլուխը և նրա օգնական հորջորջվող ոմն Հիքմեթ Հաջիևն առնվազն երեք դրվագով հստակ քարոզչական ուղեգիծ են առաջ մղել երկու միմյանց շաղկապված ուղղություններով՝

1. հայկական հոգևոր քաղաքակրթական և մշակութային ժառանգություն արհեստածին Ադրբեջանի կողմից վերահսկվող ողջ տարածքում, իբր, գոյություն չունի,
2. Հայաստանը պետական (sic!) մակարդակով, իբր, վարել է Արցախի տարածքում մահմեդական սրբավայրերի ավերման և պղծման քաղաքականություն։

Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ընդ որում, բոլոր երեք վերոհիշյալ դրվագները կապված են այս բացահայտ սուտը և կեղծիքը միջազգային տարբեր շրջանակներում տարածելու հետ։

Ինձ համար առայժմ մեծամասամբ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը, բայց փաստ է, որ այն առկա է, և ամենավարդագույն ակնոցներով իսկ դիտարկելիս, այն «խաղաղության հանդեպ խնամք», մեղմ ասած, չի կարելի համարել։

Դրվագներից վերջինը եղել է հենց այսօր Դուբայում»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր