00:00:00

Մոսկվայում սկսվել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի գործով դատավարությունը

20:24, 15 սեպտեմբեր 2026 Իրավական

Մոսկվայում երեկ մեկնարկել է «Սպայկա-Ռուս» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված գործով դատաքննությունը։ 

«Коммерсант»-ը գրում է․ «Խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի ղեկավարը, ով հիմնադրել է Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական արտադրանքի ներմուծմամբ զբաղվող «Սպայկա-Ռուս» ընկերությունը, դեռևս 2019 թվականից է անցնում քրեական գործով՝ մեղադրվելով առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու, կեղծ փաստաթղթերի կիրառմամբ արտարժութային գործարքներ կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ»։

Քննությունն իրականացնողների վարկածով՝ ընկերության ղեկավարները Ռուսաստան միրգ և բանջարեղեն մատակարարելու պայմանագրերի շրջանակում երկրից դուրս են հանել մոտ  44 միլիարդ ռուբլի։ Նշվում է, թե 2015-2018 թվականներին մատակարարումների անվան տակ Ռուսաստան   ներկրված մրգի և բանջարեղենի արժեքը կազմել է պայմանագրերում նշված արժեքի ընդամենը 2%-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր