00:00:00

Լեհաստանում իմ պաշտոնավարման ընթացքում տեղադրվել է 9 հայկական խաչքար․ Էդգար Ղազարյան

22:14, 13 սեպտեմբեր 2026 Բլոգ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը գրել է.

 

 

«Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը։

Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամանակաշրջանում Լեհաստանի 8 տարբեր քաղաքներում տեղադրվել է 9-ը հայկական խաչքարեր, որոնցից 3-ն իմ անձնական նախաձեռնությամբ և միջոցներով։ Հատկանշական է, որ խաչքարերից մեկը տեղադրվել է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Զամոշչ քաղաքի պատմական կենտրոնում։ Եվս մեկ խաչքար տեղադրվել է Վարշավայի Աստվածհայտնության Տաճարի բակում, որը հանդիսանում է Լեհաստանի գլխավոր Եկեղեցիներից մեկը։

Դա աշխարհում առաջին և դեռևս միակ հայկական խաչքարն է, որը կագնացվել է Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի պատվին։ Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական մայր հանդիսացող Յադվիգա Ձառուգևիչովայի գերեզմանին տեղադրված հայկական խաչքարը Վարշավայի Զինվորական Պանթեոնի միակ հայկական հուշարձանն է։ Լեհաստանի Շվիետոքշիսկի վոևոդությունում, Կիելցե քաղաքից ոչ հեռու գտնվող Շվիենտի Գուրի սրբավայրի տարածքում տեղադրված հայկական խաչքարի հեղինակը 19-ամյա լեհ երիտասարդ քանդակագործ Բեատա Յուրեկն է, այսինքն Լեհաստանում լեհ օրիորդը հեղինակել է հայկական խաչքար, որը տեղադրվել է Լեհաստանի հայտնի սրբավայրերից մեկի տարածքում։ Լյուբլին քաղաքում տեղադրված հայկական խաչքարը իմ նվերն է Լեհաստանին, մասնավորապես, Լյուբլին քաղաքին՝ հիմնադրման 700-ամյակի առթիվ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր