00:00:00

Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

18:02, 13 սեպտեմբեր 2026 Բլոգ

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանը Հայաստանի դեմ անցավ լայնածավալ հարձակման, ունեցանք 224 զոհ, և ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածք օկուպացվեց Ադրբեջանի կողմից։

Այս բովանդակությամբ տեսանյութ է տարածել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Փաշինյանը բոլոր հանձնումները իրականացրել է հետևյալ տրամաբանությամբ. մի մասը զիջել, մի մասը պահելու երաշխավորությամբ։ Զիջենք, որպեսզի պատերազմ չլինի»,-ասել է Սաղաթելյանը։

Նա հիշեցրել է, որ այս բոլոր զիջումներից հետո տեղի ունեցավ աղետալի պատերազմը. «Ադրբեջանի հաջորդ պահանջը լինելու է, որ այլևս Հայաստանը իբրև ագրեսոր պետություն չպետք է բանակ ունենա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր