00:00:00

Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար, ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի. Պապոյան

21:34, 12 սեպտեմբեր 2026 Բլոգ

Ըստ բաց աղբյուրների Ռոբերտ Քոչարյանը 1998-2008թթ. ստացել է ամսական 80-400 հզ. դրամ աշխատավարձ, 10 տարում՝ ընդհանուր շուրջ 35 մլն դրամ կամ այսօրվա փոխարժեքով շուրջ 96 հազար դոլար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
 
«Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից ու իր ընտանիքից պահանջում է 200 մլն դոլար, որպես ապօրինի գույք, որի ծագումը չի բացահայտվում, այսինքն գույքն ու փողը կա, բայց չկա հիմնավորումը՝ որտեղից։
 
Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար, ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի։
 
Ու այս մարդն ու իրեն ծառայող մի լակեյ «լրագրող» խոսում են այլոց «հարստանալու» մասին»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր