00:00:00

Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի Հայաստան

21:16, 11 սեպտեմբեր 2026 Արտաքին քաղաքականություն

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2026 թվականի սեպտեմբերի 14-17-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԳԴՀ Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն ՀՈՖՐԱՅԹԵՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանին՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25–ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու և Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը և հուշանվերների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր