00:00:00

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

22:54, 09 սեպտեմբեր 2026 Աշխարհ

 

 

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին ասված է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի տելեգրամյան ալիքում։

Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։

Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքի ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ ընդգծելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան–Հայաստան հարաբերությունների կարևորությունը։

Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր