Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը հարցազրույց է տվել հունական «SKAI» հեռուստառադիոընկերությանը։ Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին։ Նա նշել է, որ այս պահի դրությամբ վտանգ չկա, բայց լարվածության հնարավոր սրման դեպքում իրենք բոլոր սցենարներին պատրաստ են, գրում է ermenihaber.am-ը:
«Ճգնաժամերի կանխարգելման համար պայմաններ ենք ստեղծում։ Ձգտում ենք խաղաղություն հաստատել»,- նշել է Հունաստանի արտգործնախարարը։
Նա նաև հայտնել է, որ Հունաստանը զգոն է բոլոր հնարավոր իրադարձությունների նկատմամբ ու եթե անհրաժեշտություն լինի, տեղում կմիջամտեն։