00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն «կոշտ և ցավոտ» պատասխան է խոստացել Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսման համար

15:40, 08 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Հունգարիայի կողմից ռուսաստանցի տասը դիվանագետների արտաքսման վերաբերյալ որոշման պատասխանը «կոշտ և ցավոտ կլինի»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ԱԳ նախարարության ներկայացուցիչը Հունգարիայի գործողությունները որակել է որպես «ռուսաֆոբ լոբբի Բուդապեշտում»։

Սեպտեմբերի 8-ին ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է երկրից ռուսաստանցի տասը դիվանագետների արտաքսման մասին։ Նրա խոսքով՝ տվյալ անձինք Հունգարիայում զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որն ըստ Վիեննայի կոնվենցիայի անհամատեղելի է դիվանագետի կարգավիճակի հետ։

Օրբանը նշել է, որ նշված որոշումը պաշտպանում է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը և չի ենթադրում Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր