Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Տեղեկացվում է, որ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ հետախուզական և գնահատման ուսումնասիրություններ, որի արդյունքում արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվեն են 1,03 միլիոն ունցիա ոսկի։