00:00:00

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է

22:03, 07 սեպտեմբեր 2026 Իրավական

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։

ՆԳՆ-ից հայտնում են՝ օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում՝ զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին 59-ամյա Գավառի բնակչի երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։

Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեց նաև 59-ամյա տղամարդը։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 29-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու ազգականի վարած ավտոմեքենայում։ Հետևի նստարանին դրված պարկերում հայտնաբերվեցին հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։

59-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր