Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը մոտ 2 տարվա վաղեմության են:
«Տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված: Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,-այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել էին կադրեր, ինչպես է բերման ենթարկվում Նարեկ Նալբանդյանը։