Ոստիկանությունում անձի խոշտանգման դեպքին դատախազությունն ընթացք է տվել, Սպուտնիկ Արմենիային հայտնել են դատախազությունից:
«Փաստաբանից նույնպես ստացվել է հաղորդում»,- հայտնել են դատախազությունից:
«Սեպտեմբերի 6-ին, քաղաքացու նկատմամբ անհասկանալի հանգամանքներում ուժ է կիրառվել, տարվել է Շենգավիթի ոստիկանության բաժին, որտեղ ոչինչ չհայտնաբերելուց հետո, ոստիկանութան աշխատակիցների կողմից քաղաքացին ենթարկվել է խոշտանգման՝ այն նպատակով, որ վերջինս խոստովանի իբր իր մոտ մոտ 0,5 գրամ մարիխուանա թմրամիջոցի առկայության մասին»,- ավելի վաղ հայտնել էր փաստաբան Աշոտ Սիմոնյանը։