00:00:00

Իսրայելական ուժերը Հորդանան գետի արևմտյան ափին ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի 10 անդամների

19:28, 06 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Իսրայելի պաշտպանության ուժերը հատուկ գործողության ընթացքում Արևմտյան ափին ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի 10 պաղեստինցի արմատականների: Այս մասին այսօր հայտնել է բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր առավոտյան անվտանգության ուժերը ավարտել են հակաահաբեկչական գործողությունը Աքրաբա շրջանում (քաղաք Արևմտյան ափին – խմբ.): Գործողության ընթացքում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բջիջ, որը բաղկացած էր 10 ահաբեկիչից, որոնք պլանավորում էին հարձակումներ Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ: Ավելին, հարցաքննության ժամանակ ահաբեկիչներից մեկը բացահայտել է զենքի պահեստի գտնվելու վայրը, որը պարունակում էր M16 հրացան և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր