00:00:00

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT

17:01, 04 սեպտեմբեր 2026 Աշխարհ

ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ գալոնի դիմաց բարձրանալով մինչև 5,85 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իրանի հետ հակամարտության սկսվելուց ի վեր դիզելային վառելիքի գինն աճել է ավելի քան 55%-ով։ Goldman Sachs-ի վերլուծաբանների տեղեկատվության համաձայն՝ վերջին կես տարվա ընթացքում «բոլոր հիմնական նավթամթերքների համաշխարհային գներն ավելի շատ են բարձրացել, քան նավթի գները»։

Ըստ հրատարակության տվյալների՝ սեպտեմբերի 4-ին բենզինի միջին գինը մեկ գալոնի դիմաց միջին հաշվով կազմել է 4,15 դոլար՝ գրեթե 40%-ով ավելանալով հակամարտության սկզբից ի վեր, իսկ Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է գրեթե 96 դոլարի՝ արձանագրելով 30% աճ։Հրապարակման մեջ նշվում է, որ վառելիքի գների աճն սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ հասցրին Իրանին. Թեհրանն ի պատասխան փաստացի արգելափակել է Հորմուզի նեղուցը, որով սովորաբար անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը և դրա հետ կապված նավթամթերքների զգալի մասը։

Ինչպես նշում է NYT-ն, նավթի մատակարարումների հետ կապված խափանումներն ազդել են նաև նավթավերամշակման գործարանների վրա. հրթիռային հարվածները վնասել են Մերձավոր Արևելքի նավթավերամշակման գործարանները, իսկ Ուկրաինան, իր հերթին, հարվածներ է հասցրել մի շարք ռուսական վերամշակման ձեռնարկությունների, ինչի պատճառով Ռուսաստանը նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել մինչև սեպտեմբերի վերջը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր