00:00:00

Bloomberg․ Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած դիվերսիայի առիթով ԵՄ-ն կքննարկի Մոսկվայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցները

14:23, 04 սեպտեմբեր 2026 Աշխարհ

Առաջիկա շաբաթներին ԵՄ ներկայացուցիչները կհանդիպեն՝ քննարկելու Լայպցիգի օդանավակայանում մեկ ամիս առաջ հայտնաբերված պայթուցիկներով լցված անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպին հնարավոր արձագանքը, հայտնել են Bloomberg գործակալության աղբյուրները։ Գերմանիան այս ամենի մեջ մեղադրել է Ռուսաստանին։

Միջոցների թվում, որոնք նախատեսում են քննարկել ԵՄ ներկայացուցիչները, ռուսաստանցիների համար զբոսաշրջային վիզաների սահմանափակումը, ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումը և ռուսաստանյան նավթն ապօրինի փոխադրող ստվերային նավատորմի ավելի մեծ թվով նավերի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն են։

Բացի այդ, ինչպես գրում է Bloomberg-ը, ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի ռազմական գործողությունների հետ կապված մոտ 1600 անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ծրագրերի վրա։ Եթե դա ընդունվի, այն կարող է դառնալ բլոկի պատժամիջոցների մինչև օրս կիրառած ամենախոշոր փաթեթը։

Այն բանից հետո, երբ Գերմանիան պաշտոնապես մեղադրեց Ռուսաստանին դիվերսիայի փորձի մեջ, Բեռլինը հայտարարեց, որ կփակի Բոննում Ռուսաստանի հյուպատոսարանը և Բեռլինում Ռուսական տունը։ Ի պատասխան՝ Մոսկվան խոստացավ փակել գերմանական Գյոթե ինստիտուտի մշակութային կենտրոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր