Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Կեաս Փոլ Հենրի Բահը տեղափոխվել է Կիևի «Դինամո»։ Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 2.1 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Կոտդիվուարցի հարձակվողը «Արարատ» էր տեղափոխվել 2025 թվականի փետրվարին։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում, դարձել 4 գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում։
Վեց ամիս անց Բահը տեղափոխվել էր շվեյցարական «Ստադ Լոզան Ուշի»: Եվ ահա, շվեյցարական ակումբում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ֆուտբոլիստը տեղափոխվեց Կիևի «Դինամո»։
Այս տրանսֆերից ֆինանսական շահույթ կստանա նաև «Արարատը», որը պահպանել էր ֆուտբոլիստի հետագա վաճառքից տոկոս ստանալու իրավունքը։