00:00:00

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին

11:08, 04 սեպտեմբեր 2026 Իրավական

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16։00-ին Մասիվի դատարանում։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։

Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր