00:00:00

Այսուհետ նորածնին պոլիկլինիկայում կարելի է առցանց գրանցել

19:39, 02 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Հիմա արդեն նաև առցանց կարող եք Ձեր նորածին երեխային գրանցել ԱԱՊ օղակում (պոլիկլինիկայում):

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը, անցնել նույնականացում, ապա ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։

Առցանց գրանցում իրականացնելու հնարավորություն ունի երեխայի մոր հետ գրանցված ամուսնություն ունեցող հայրը։ Մոր դեպքում գրանցված ամուսնության առկայությունը պարտադիր չէ։

Նորածնի ծնունդը պետք է գրանցված լինի մինչև բժշկական կազմակերպությունում երեխային գրանցելը։

Եթե նորածնի հաշվառման և փաստացի բնակության հասցեները չեն համընկնում, ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկապես՝ այցելելով փաստացի բնակության հասցեի մարզում գտնվող բժշկական կազմակերպություն։

Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումը կատարվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կազմակերպելու նպատակով։

Հղումը` այստեղ:

Ծառայությունը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր