Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «տարօրինակ» է անվանել Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերենով ելույթ ունենալու որոշումը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Նա, թերևս, իմացել է, որ հնարավոր է հայերենից այլ լեզուներով թարգմանություն ապահովել, և իր ելույթն ունեցել է հայերեն: Դա հազվադեպ պատահող բան է. իմ կարծիքով՝ նախկինում նա հանդիպումներին նման բան թույլ չէր տվել»,- Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում ասել է Ուշակովը:
«Ինձ դա տարօրինակ թվաց, բայց ոչ ավելին»,ճհավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ և ընդգծել, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է: