00:00:00

Մտահոգված ենք. Ստեփանակերտի իրադարձությունները կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը. Կաթողիկոս

22:51, 04 հունիս 2018

Ստեփանակերտում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձով է հանդես եկել։ «Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը: Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրսիրության ոգով և երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրսիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք: Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը և Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն», - ասված է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր