00:00:00

Իսրայելի իշխանությունները հայտնել են ցեղասպանության մասին օրինագծի հետաձգման պատճառը

21:50, 04 հունիս 2018 Աշխարհ

Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումը տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո: Ավելի վաղ արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից հանված օրինագծի հետաձգման պատճառն Իսրայելի իշխանությունների մտավախությունն է, թե օրինագծի հնարավոր քննարկումով կարող են Էրդողանին լրացուցիչ առավելություն ապահովել առաջիկա ընտրություններում: «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը հետաձգելու մասին արտգործնախարարության առաջարկը՝ նկատի ունենալով, որ խորհրդարանում նման քննարկում կազմակերպելը, իսկապես, կարող է լրացուցիչ առավելություն տալ Էրդողանին Թուրքիայում սպասվող ընտրություններում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը որոշում էր կայացրել մայիսի 30-ի լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սակայն ավելի ուշ Քնեսեթի խոսնակը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգից հանել էր ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը: Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր