00:00:00

Արթուր Գրիգորյանն ընդունել է Սեյեդ Քազեմ Սաջադիին

21:39, 04 հունիս 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նոր նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում կարևորվել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը և վերջինիս՝ սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը, մասնավորապես, ս. թ. փետրվարին Երևանում ստորագրված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիստի՝ փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրերի ընթացքին և անելիքներին: Հանդիպման ավարտին դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել նախարար Գրիգորյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում ամրապնդել համագործակցությունը և խորացնել գործընկերային հարաբերությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր