Մենք չենք հանդուրժի թուրքական զինված ուժերի տեղակայումը հարավում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք սա ընդհանուր առմամբ հստակեցրել ենք։ Մենք տեսանք, որ Թուրքիան մտադիր էր հաստատվել Հալեպի մոտ գտնվող օդանավակայանում։ Եվ մենք ուղերձ հղեցինք։ Ուղերձը հնչեց, բայց, ըստ երևույթին, նրանք այն չլսեցին»,-հայտարարել է Նեթանյահուն։