00:00:00

Ռուսաստանում բնակվող Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը բեկանվել է, Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ հանցանքի հիմնավոր կասկած չի եղել

19:34, 14 օգոստոս 2026 Իրավական

Այսօր LEGIST փաստաբանական թիմը ստացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որը վերաբերում է «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշման դեմ Հովհաննես Սահակյանի փաստաբան Կարինե Մարգարյանի ներկայացրած վերանայման բողոքին։

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերահաստատել է փաստաբան Կարինե Մարգարյանի բողոքի այն հիմնավորումը, որ Հովհաննես Սահակյանին ձերբակալելիս առհասարակ բացակայել է հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը։

 

Հիմնվելով Կարինե Մարգարյանի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների վրա՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է համարել Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները և բեկանել «Ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քննելու մասին» որոշումը։

 

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում՝ 05.06.2026 թ.-ին, լրագրողի տված հարցին Հովհաննես Սահակյանի կարճ պատասխանը լայն տարածում էր ստացել և մինչ օրս ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննարկվում կամ հիշատակվում է հասարակության կողմից։

 

Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 08.06.2026 թ.-ին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ հրապարակված տեսանյութից 3 օր անց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր