00:00:00

Դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը․ դատական նիստ է նշանակվել

18:57, 14 օգոստոս 2026 Իրավական

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դատական նիստի օրը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

 

Գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Հակոբ Մանուկյանին։ Նա ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իրեն փաստաբանական արտոնագիր տվել է նշված գործով պաշտպան Արա Զոհրաբյանը։

 

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր