00:00:00

Այսօր հանդիպեցի ՌԴ գյուղատնտեսության նախարարի հետ. Պապոյանը հայտնել է՝ ինչ են քննարկել

22:21, 13 օգոստոս 2026 Տնտեսություն

 

 

Ալմաթիում այսօր հանդիպեցի ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
 
՛՛Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման և Ռուսաստանի տարածքով այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև համագործակցությունը։
 
Ընդգծեցի, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը կարևոր նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար՛՛,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր