00:00:00

Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է

21:48, 13 օգոստոս 2026 Հասարակություն

Լողալու համար չնախատեսված վայրերն անվտանգ են թվում միայն առաջին հայացքից, մեկ անզգույշ քայլ, և հետևանքը կարող է անդառնալի լինել։ Գետերի և ջրանցքների եզրերով կամ վտանգավոր հատվածներով անցնելու փորձը, ինչպես նաև ջրվեժներից կամ բարձրություններից ջուրը ցատկելը կարող են ջրահեղձումների պատճառ դառնալ, հայտնում են ՆԳՆ-ից:

Ջրանցքներում վտանգը կրկնապատկում են սահուն բետոնե պատերը, որոնցից բռնվելն ու ինքնուրույն դուրս գալը գրեթե անհնար է։

Գետերի ոչ մեծ խորությունը նույնպես անվտանգության երաշխիք չէ։ Ջրի արագ հոսքի, քարքարոտ հատակի կամ այլ խոչընդոտների պատճառով մարդը կարող է կորցնել հավասարակշռությունը և տրվելով հոսանքին՝ չկարողանալ դուրս գալ ափ։ Վտանգավոր է նաև բարձրությունից ջուրը ցատկելը․ այս դեպքում վնասվածք ստանալու ռիսկն առավել քան մեծ է»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր