Ալմաթիում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում հանդիպեցի Իրանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ քննարկել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության խորացման հնարավորությունները։