00:00:00

Մայակովսկի գյուղի տներից մեկից գողացել են 7 կոնյակ՝ պատճառելով 3 մլն դրամի վնաս

14:32, 13 օգոստոս 2026 Իրավական

Օգոստոսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վահան Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տանը կից շինության ետնամասի ճաղավանդակը հարմարեցված գործիքով կտրել են, բացել պատուհանը, մուտք գործել շինություն, որտեղից գողացել են թվով 7 բյուրեղապակյա շշերով կոնյակներ։

Նշված կոնյակները գտնվել են հատուկ դրանց համար պատրաստված տուփերի մեջ, սակայն տուփերը չեն գողացել։ Տուժողին պատճառվել է մոտ 3 մլն դրամի նյութական վնաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր