Ինչքա՜ն սովոր ենք մենք միայն տեսանելի մեղքերը մեղքեր կոչելուն, ինչպես օրինակ՝ պոռնկությունը, սպանությունը, գողությունը։ Կարծես անկարեւոր են ագահ, հափշտակող, կռապաշտ, հարբեցող եւ բամբասող լինելը, գրել է Տեր Նշան քահանա Ալավերդյանը։
««Գրեցի ձեզ այս թղթում, որ չխառնակվեք պոռնիկների հետ. և ոչ միայն՝ այս աշխարհի պոռնիկների կամ ագահների կամ հափշտակողների կամ կռապաշտների հետ. ապա թե ոչ՝ պարտավոր պիտի լինեիք աշխարհից իսկ դուրս գալ» (Ա.Կորնթ.5։9-10)։
Նկատելի է, որ այժմ խուսափում են մեղքը կոչել մեղք՝ անունը «անձնական կյանք դնելով։ Այնինչ, այդ «անձնական կյանքը» դառնում է մեղքի գովազդ ու վարակ ամենքի համար։
Դրա համար է առաքյալը, չար կոչելով բոլոր դրանք, դատապարտում է, որպեսզի ժամանակի ընթացքում համընդհանուր նորմ եւ ընդունելի կենցաղ չդառնան.
«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակվեք. եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտեք: Իմ ի՞նչ գործն է դատել նաև դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք եք դատում: Իսկ դրսիններին Աստված է դատելու: Վերացրե՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթ. 5:11-13)»,- նշել է Տեր Նշանը։