00:00:00

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին

18:44, 12 սեպտեմբեր 2026 Աշխարհ

BRICS-ի անդամ պետությունները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին և կդիմադրեն պրոտեկցիոնիստական ​​միջոցառումներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հնդկաստանում անցկացվող BRICS գագաթնաժողովին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ըստ Չինաստանի նախագահի՝ BRICS երկրները պետք է խթանեն ողջ մարդկության ընդհանուր արժեքները, խրախուսեն քաղաքակրթությունների միջև փորձի փոխանակումը, «ապահովեն ներդաշնակ համակեցություն և փոխլրացում», փոխանակվեն պետական ​​կառավարման ոլորտում փորձով և համատեղ ուղղորդեն «կուտակված դրական էներգիան միջպետական ​​հարաբերությունների կայուն զարգացման համար»։

«Անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում, ամրապնդել երիտասարդական փոխանակումները, նպաստել ժողովուրդների միջև կանոնավոր շփումների ձևավորմանը, խորացնել փոխըմբռնումը և մերձեցնել նրանց»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր