ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։
Ընդգծվել է տարբեր ուղղություններով, այդ թվում նաև նախարարության նոր՝ միջազգային առևտրի մանդատի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Անդրադառնալով ռազմավարական գործընկերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ դրանց հիմքում այսօր ոչ միայն պատմական կապերն ու ավանդական ջերմ հարաբերություններն են, այլև կոնկրետ քաղաքական և տնտեսական շահերի վրա հիմնված փոխշահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Այս համատեքստում ներկայացվել են տարբեր երկրների հետ հաստատված ռազմավարական գործընկերությունների շրջանակներում արձանագրված կոնկրետ և չափելի արդյունքները։